Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Այս շարժումն էլ ինքնաոչնչացվեց

Այս շարժումն էլ ինքնաոչնչացվեց
08.09.2015 | 19:33

«Ո՛չ թալանին» նախաձեռնության հմայքը և ողբերգությունը չափազանց «երիտասարդ» լինելու մեջ է: Շարժումը «հմայեց» սկզբում, ապա ձախողվեց հիմնովին, որովհետև լինելով անփորձ, չկարողացան պայքարը ճիշտ հունով տանել: Արդյունքում ունենք օրումեջ հայտարարություններ անող երիտասարդներ, որոնց այլևս ոչ ոք լուրջ չի վերաբերվում, քանի որ իրենք իրենց գործողություններին ևս չեն հավատում ու վստահում:

Հիմա էլ որոշել են սեպտեմբերի տասնմեկին երթ անել, բայց թե այդ քայլերն ուր են տանում, իրենք էլ չգիտեն, որովհետև հստակ գործողությունների ծրագիր չկա: Չկա նաև այն ոգևորված երիտասարդությունը, որի ուժը վախ էր ներշնչում իշխանությանը: Այլ խոսքով՝ այս նախաձեռնությունը գնաց ինքնաոչնչացման ճանապարհով, որում անփորձությունն ու տևական պայքարին պատրաստ չլինելը մեծ դերակատարում ունեցան, չհաշված նախաձեռնության անդամների միջև եղած հակասությունները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ